Published on

Ինչ-որ բաներ որ սովորել եմ մինչև 30 դառնալը

Մի քանի օր առաջ, երբ դարձա 30 տարեկան սկսեցի մտածել, թե ինչ լավ կլիներ նախ և առաջ ինձ համար, որ գրեի ինչ-որ կարևոր բաների մասին որ սովորել եմ մինչ օրս: Ընդունիր այս գրածս ոչ թե խորհուրդ, որ պետք է անպայման հետևել այլ հարմար հարթակ մտածելու կարևոր բաների շուրջ:

Սեփական կարծիք ունենալու մասին

Վստահաբար եմ ասում, որ միայն վերջին երեք կամ չորս տարիների ընթացքում եմ ես սկսել իմ սուբյեկտիվ կարծիքը կազմել աշխարհում ինչ-որ երևացող ու չերևացող երևույթների շուրջ: Դրանից առաջ ընդունում էի աշխարհն անյպես ինչպես իմ շրջապատն էր ընդունում՝ առանց որևէ հարցեր տալու: Սակայան հասկացա, որ սեփական կարծիք ունենալ աշխարհի մասին ու ինչպես է աշխարհն աշխատում անչափ կարևոր է մարդու ապրելու ու զարգացման համար: Կարևոր է, որովհետև կարծիք կազմելու համար պետքա է ինքդ քեզ հարցեր տալ իսկ դա օգնում է քեզ որ մտածես ու ժամանակ ծախսես հասկանալու բաներ, որ դու դեռ չգիտես: Դա քեզ օգնում է, որ դու սովորես սրա ու նրա մասին ու զարգացնես քո մտավոր ունակությունները: Դրա համար փորձիր հետաքրքրասեր մնալ, քանի որ դա է ոսկե բանալին միշտ աշակերտ մնալու:

Բաց ու փակ մարդկանց մասին

Փակ մարդիկ ունեն կարծիք ու երբեք չեն էլ փորձում այն փոխելու մասին: Փակ մարդիկ միշտ մտածում են, որ իրենք ճիշտ են ու չեն ընդունում ուրիշների կարծիքը: Ավելի լավ է եղիր բաց, ունեցիր քո կարծիքը բայց նաև մի փակիր քո մտքի փականները: Երբ ուրիշը տարբեր է մտածում քեզնից ավելի լավ է հարցրու ինքդ քեզ ինչն է ստիպում այդ մարդուն քեզնից տարբեր մտածել: Միայն բաց լինելով է, որ կարող ես քո աշխարահայացը ընդլայնել:

Ընտանիքի ու ընկերների մասին

Չկա ավելի կարևոր բան քան քո ընտանիքն ու ընկերները: Հետաքրքիր է, ինչքան մեծանում այնքան շատ ես հասկանում ու զգում սրա կարևորությունը քո կյանքում: Առանց կարևոր մարդկանց դու մի տեսակ դատարկ ես կամ լցված ես բայց փուչիկի պես, որ ծավալ ունի բայց անքաշ է: Դրա համար մեծացրու քո քաշը քո հարազատ մարդկանցով:

Սովորելու մասին

Փորձիր անընդհատ նոր բաներ սովորել: Դպրոցը կամ համալսարանը ուղղակի սկիզբն են հիմնական դպրոցի որտեղ դու ես և' քո ուսուցիչը, և' աշակերտը. Եթե դպրոցում ես, լավ սովորի բոլոր առարկաները: Ես քանի որ դեռ դպրոցում արդեն որոշել էի ծրագրավորող դառնալ գրեթե միայն կենտրոնացել էի մաթեմատիկայի և ֆիզիկայի մեջ, քանի որ մտածում էի որ մնացած առարկաները պետք չեն գա ինձ ապագայում: Շատ սխալ էի ես այդ ժամանակ, քանի որ հիմա երբ հետ եմ նայում իմ ամենօրյա կյանքին պատմությունը, աշխարհագրությունը կամ կենսաբանությունը ավելի շատ են պետք գալիս քան են առարկաները որոնց վրա կենտրոնացել էի ժամանակին: Ճիշտ կլնի կարծում եմ կարևորել բոլորը առարկաները հավասար որ բազմակողմանի զարգանաս:

Ես կարծում եմ շատ ավելի լավ է շատ բաների մասին քիչ բան իմանաս քան քիչ բաների մասին շատ:

Համալսարանը շատ լավ հնարավորություն է ոչ միայն կրթություն ստանալու այլ նաև լավ ընկերներ ձեռք բերելու: Գրեթե բոլոր իմ մոտիկ ընկերները համալսարանական տարիներից են:

Երբ ուսանող ես կենտրոնացիր միայն դասերիդ վրա մնացած բաների ժամանակ դեռ կունենաս:

Որոշումներ կայացնելու մասին

Կյանքում հաճախ է լինում երբ պետք է կարևոր որոշումներ կայացնես: Որպեսզի լավացնես քո՝ լավ որոշում կայացնելու արվեստը, պետք է իմանաս շատ բաների մասին: Երբ ուղեղդ բազմակողմանի է զարգացած դա շատ ավելի հեշտ է, քանի որ կյանքում ամեն ինչ գրեթե կախված է իրարից: Երբ շատ բան գիտես ավելի լավ պատկերացում ունես թե ինչպես է աշխարհն աշխատում ու դրա համար հենց դա լավ որոշում կայացնելու հիմանական բանալին է:

Աշխատելու մասին

Ցավոք հաճախ մարդիկ ավելի շատ ժամանակ են ծախսում աշխատելու վրա քան մտածելու թե ինչ են ուզում աշխատել: Քանի որ մեր կյանքի մեկ-երրորդ մասը մենք ծախսում ենք աշխատանքի վրա անչափ կարևոր է ինքներս մեզ հարցնենք թե մենք ինչ ենք սիրում անել և որ աշխատանքը մեզ ավելի կերջանկացնի (իհարկե եթե դրա հնարավորությունը կա):

Եթե ուզում ես հաջողակ լինել քո գործում պետքա սիրես այն, ցավոք չկա ուրիշ ճանապարհ: Եթե չսիրես քո գործը ի՞նչն է քեզ ոգևորելու, որ չհանձնվես երբ դժվարությունների մեջ լինես: Դու ես քո շարժիչը ու դրա համար լավ մտածի թե ինչի վրա ես ուզում ծախսել քո սահմանափակ էներգիան ու ժամանակը.

Ինքդ քեզ հավատալու մասին

Եթե ինքդ քեզ չհավատաս շատ դժվար կլինի ուրիշներին ստիպել որ քեզ հավատան: Հաճախ կյանքում շատ հաջողություններ կախված են նրանից, թե դու ինչքան լավ ես ուրիշներին համոզում էն ինչին դու ինքդ ես հավատում: Դրա համար կարևոր է, որ աշխատես ու ապրես այն արժեքներով որին դու իրոք սրտանց հավատում ես:

Քո կողքի մարդկանց մասին

Սա անչափ կարևոր է: Դու դառնում ես այն 5 մարդկանց միջինը ում հետ ամենաշատն ես ժամանակ ծախսում: Դրա համար շատ ու երկար մտածիր, թե որ մոտիկ մարդկանցով ես ուզում քեզ շրջապատել: Ճիշտ կլնի կարծում եմ, որ շրջապատես մարդկանցով ովքեր քեզ հավատում են, ուրախանում են քո հաջողություններով, հասկանում, լսում և ոգևորում են:

Ուրիշներին դատելու մասին

Արագ մի դատիր մարդկանց քանի որ չգիտես իրանց պատմությունը:

Ծայրահեղական լինելու մասին

Մի եղիր ծայահեղական ոչ մի ասպարեզում: Իրոք, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

Լսելու մասին

Սովորիր լսել մարդկանց ու չընդհատել: Մարդիկ անչափ գնահատում են նրանց ովքեր իրենց լսում են: Իզուր չեն ասում, որ մենք ունենք մեկ բերան ու երկու ականջ, որ շատ լսենք ու քիչ խոսանք:

Փողի մասին

Փողի բացակայությունը կարող է քեզ դժբախտացնել բայց ներկայությունը ամենևին երջանկության բանալին չէ: Փողը նախատեսված է փողային խնդիրներ լուծելու համար ու ոչ ավել: Կարծում եմ, որ կա փող ունելու ինչ-որ չափ որն անցնելուց հետո քո երջանկության աստիճանը գրեթե չի փոխվում: Ես օրինակ նախընտրում եմ փող ծախսել էն ամենի վրա ինչն ինձ երջանկացնում է, ճանապարհորդել, ընկերների հետ ժամանակ ծախսել, ժամանակ խնայել և այլն:

Առողջ ապրելու մասին

Ամեն ինչ սկսվում է առողջ ապրելուց: Շատ հաճախ տեսնում եմ մարդիկ առողջ ապրելն ասոսցացնում են միայն սիրուն կամ նիհար լինելու մեջ, բայց կարծում եմ, որ քո ինքնազգացողությունը պետքա է ավելի առաջնային լինի քան քո տեսքը: Առողջ սնվիր, մարզվիր և դա քեզ կօգնի ամեն տեղ թե քո գործում, թե քո առօրիայում: Ինչպես մեքենայի շարժիչն է լավ աշխատում մաքուր վառելիքով այնպես էլ քո միտքն է սուր դառնում մաքուր մարմնում:

Զբաղվիր սպորտով, ցանկալի է ֆուտբոլով: :)

Գրելու մասին

Ես անչափ սիրում եմ գրել: Ցավոք շատ քիչ եմ գրում հայերեն ու արդեն երկար ժամանակ է հայերեն չեմ գրել (ինչպես տեսնում եք), բայց չեմ դադարել մտածել հայերենով: Գրելն օգնում է մտածել ու երևի թե ամենակարճ արահետն է ինքնաբացահայտման: Ու՞զում ես ինքդ քեզ ավելի լավ ճանաչել ուրեմն սկսիր գրել: Գրիր ինչ-որ բաների մասին, որ քեզ հետաքրքրում է ու քո մտքերը սնդիկի պես կգնան տեղեր որտեղ երբեք չես եղել: Երևակայությունդ կընդլայնվի ու դու քեզ դրանից շատ ավելի լավ ու ազատ կզգաս:

Հաջողակ լինելու մասին

Հաջողակ լինելու համար նախ պետք է ինքդ քեզ հարցնես, թե ինչ տեսք ունի հաջողությունը քեզ համար: Պետք է նախ տալ հաջողության սահմանումը հետո ընկնել դրա հետևից: Եթե արդեն մտածել ես դրա մասին ուրեմն մի քանի քայլ առաջ ես մնացածից:

Get an email whenever I publish new posts